research
  • 22 Ապր
  • 2022

ՀՌՀ-ի ռեկտորը մասնակցել է Սերգեյ Համբարձումյանին նվիրված նամականիշի մարման արարողությանը

    Նամականիշի մարումն տեղի ունեցավ ապրիլի 22-ին Հայ-Ռուսական համալսարանում։

    Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 22-ին տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նոր նամականիշի մարման արարողությունը:


    ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանի խոսքով՝ այսօր բացվում է նոր դարաշրջան։ 


    «Այսօր մեզ համար խորհրդանշական իրադարձություն է՝ մեր երկրի ու պետության չափանիշներով, որովհետև կատարում ենք մեր քաղաքացիական պարտքը։ Սա բոլորիս պատիվ է բերում և մեկ անգամ ևս սահմանում մի նոր՝ ազգային, պետական և գիտական գործիչ Սերգեյ Համբարձումյանի նշաձողը, որին բոլորս պետք է համապատասխանենք»,- շեշտել է նա։