Հայ-Ռուսական համալսարանում կայացել է «ՀՀ և ՌԴ տնտեսությունները նոր իրողությունների ներքո. հեռանկարները և մարտահրավերները» միջազգային գիտական կոնֆերանսը:
Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 29-30-ը կայացել է «ՀՀ և ՌԴ տնտեսությունները նոր իրողությունների ներքո. հեռանկարները և մարտահրավերները» միջազգային գիտական կոնֆերանսը:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքեր են հղել Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն:
Կոնֆերանսի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՌՀ-ի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գոլովնինը, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը և այլք: