ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը կարևորել է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն օգոստոսի 16-ին մասնակցել է ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտում հնդկագիտության «Վեդա» կենտրոնի բացման արարողությանը:
Վերոնշյալ արարողությանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Հնդկաստանի Հանրապետության պառլամենտի անդամ, Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի նախագահ դոկտոր Վինայ Սահասրաբուդդհենը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:
Հանդիսավոր արարողությունից հետո կայացած երկկողմ հանդիպմանը ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը կարևորել է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունը և պատրաստակամություն հայտնել իրագործել համատեղ ծրագրեր կրթական և մշակութային ոլորտներում: