Կողմերը քննարկել են շվեյցարական առաջատար բուհերի հետ համագործակցության հեռանկարները
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը փետրվարի 7-ին հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին ՀՌՀ-ի և շվեյցարական բուհերի միջև համագործակցությունը՝ ներկայումս իրականացվող նախագծերի համատեքստում։
Կողմերը փոխադարձ պատրաստակամություն էին հայտնել ընդլայնելու համալսարանական շփումները, ինչպես նաև քննարկել էին շվեյցարական առաջատար բուհերի հետ տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները։
ՀՌՀ-ի ռեկտորն ընդգծել էր նաև, որ պատրաստ է զարգացնել համագործակցությունը ոչ միայն բուհերի, այլ նաև Շվեյցարիայի առաջատար գիտական կենտրոնների հետ, այդ թվում՝ Ժնևի համալսարանի հայագիտության և ռուսագիտության կենտրոնների հետ։