Հայ-Ռուսական համալսարանում կայացել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ։
Հայ-Ռուսական համալսարանում հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Վ.Պ. Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանի, ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանի և ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Արման Դարբինյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության զարգացմանը և խորացմանը ուղղված հետագա քայլերը:
Վ.Պ. Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի պատվիրակությունը ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ նաև շրջայց է կատարել ՀՌՀ-ի նորակառույց մասնաշենքում:
Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանում գործում է Վիկտոր Իվաննիկովի անվան գիտական լաբորատորիան: