Հայ-Ռուսական համալսարանում կայացել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պատվիրակության հանդիպումը ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ:
Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 25-ին կայացել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պատվիրակության հանդիպումը ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանի, ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանի և ՀՌՀ-ի այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարներն ինչպես հիմնարար հետազոտությունների, այնպես էլ կիրառական հետազոտությունների և առևտրայնացման ոլորտներում։