research
  • 07 Սեպ
  • 2021

Արմեն Դարբինյանն հանդիպել է «Էրազմուս+»-ի շրջանակում իրենց ուսումը շարունակող ուսանողների հետ

    Հանդիպման ընթացքում ուսանողները նշել են, որ սա լավ հնարավորություն է իրենց գիտելիքները ավելացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու համար:

    Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն սեպտեմբերի 7-ին հանդիպել է «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Սապիենցայի (Իտալիա, Հռոմ) Սիլեզիայի (Լեհաստան, Գլիվիցե), Տոմարի (Տոմար, Պորտուգալիա), Հրադեց Կռալովեի (Չեխիա, Պրահա), Զալցբուրգի (Ավստրիա, Վիեննա) համալսարաններում իրենց ուսումը շարունակող ուսանողների հետ: 

    Հանդիպման ընթացքում ուսանողները նշել են, որ սա լավ հնարավորություն է իրենց գիտելիքները ավելացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու համար:

    ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը հաջողություն է մաղթել ուսանողներին` հույս հայտնելով, որ այս հնարավորությունն իրենք կօգտագործեն նաև այդ համալսարանների հետ գիտական/կրթական կապերի ամրապնդման տեսանկյունից: